Բավ է պառակտվել
11-10-2019 12:18

Թուրք զիվորները դեռ արյան ծարավ ունեն․ Շեր

Ամերիկացի հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Սիրայի իրադարձությունների համատեքստում գրառում է արել թվիթերյան իր բլոգում։

“Ես լսել եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են շուրջ
2 միլիոն հայի։ […] Թուրք զինվորները դեռ արյան ծարավ ունեն։ Այժմ նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ”,- գրել է նա։

Սիրիայում իրավիճակի մասին

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս - արևելքում Քուրդիսատնի աշխատավորական կուսակցության և “Իսլամական պետության” դեմ “Խաղաղության ակունք” անվանումով ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Թուրքիան ռմբակոծել է Թել Աբյադ քաղաքը, ուր մշտապես բնակվեւմ է 16 հայ ընտանիք։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Ղամիշլին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում։

Ընդ որում, հինգշաբթի օրը թուրք առաջնորդը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի իրականացնել “Խաղաղության ակունք” սահմանամերձ օպերացիան համաձայն 1998թ Ադանայում երկու երկրների կառավարությունների միջև կնքված համաձայնագրի։

ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է նախօրեին, որ ԱՄՆ-ն կարող է շատ կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։

“Ամենավերջին բանը, որ կցանկանայի, դա նորից հազարավոր զինվորներ ուղարկելն ու կրկին բոլորին հաղթելն է։ Իրականում մենք ունենք երկու ընտրություն․ ռազմական կամ Թուրքիայի նկատմամբ ֆինանսական շատ խիստ միջոցների կիրառում։ Միաժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտնել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ Սիրիայի հյուսիսում էթնիկ զտումների և խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն Վաշինգտոնը դեռևս չի արձանագրել նման գործողություններ Անկարայի կողմից։

Հայաստանի արձագանքը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Հայտարարությունում նշվել է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացմանը, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, փախստականների մեծ ալիքի, և վերջնական արդյունքում՝ նոր հումանիտար ճգնաժամի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը նույնպես հայտարարել է, որ Հայաստանը դատապարտում է այդ ներխուժումն ու ընդգծել, որ դա ավելի կխորացնի հումանիտար ճգնաժամը Սիրիայում։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը ձեռնարկել գործուն քայլեր այդ անօրինական գործողությունների դադարեցման և Թուրքիայի հետ սահմանին ապրող Սիրիայի բնակրության, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը հայկական “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին տարհանման անհրաժեշտություն չկա, քանի որ հայկական բնակչությունը գտնվում է հարաբերականորեն անվտանգ պայմաններում։ Նրա խոսքով, սիրիական կառավարական զորքերը վերահսկում են իրավիճակը Ղամաշլիում, և այս պահին սպառնալիքը տեղի բնակչության համար քիչ հավանական է։

Հայերի Ցեղասպանության մասին

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։