Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդն ընդունել է պարտությունը քվեարկության արդյունքներից հետո, համաձայն որոնց քաղաքացիների մեծ մասը կողմ են արտահայտվել Մեծ Բրիտանիայի միասնականությանը, փոխանցում է Gazeta.ru-ն: «Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, բայց մենք ընդունում ենք շոտլանդացի ժողովրդի որոշումը: Ցանկանում եմ նշել, որ զգալի մասն էլ կողմ էր քվեարկել անկախությանը: Ես ճանաչում եմ արդյունքները և խոստանում կառուցողական աշխատել», - Սալմոնդի խոսքերն է փոխանցում աղբյուրը: Հայտնի է, որ արդեն Շոտլանդացիների 60 տոկոսից ավելին արդեն քվեարկել է:
Բավ է պառակտվել