Բավ է պառակտվել
19-03-2019 15:56

Իտալական Լացիո քաղաքի խորհուրդը հավանություն է տվել Հայող ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին

Իտալիայի Լացիո շրջանի տարածաշրջանային խորհուրդը միաձայն ընդունել է խորհրդական Սերջիո Պիրոցիի առաջարկությունը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական վավերությունը։

Փաստաթղթում հավանություն է տրվել պատմական ճշմարտության վերականգնման և տեղահանությունների ու դաժան սպանությունների զոհ դարձած մարդոկանց իրավունքների պաշտպանությանն ուղված ջանքերին։ Պիրոցին հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը “երիտասարդների ու ապագա սերունդների համար նախազգուշացում կլինի”:

Հռոմի հայկական համայնքի խորհուրդը շնորհակալություն է հայտնել Լացիոյի խորհրդի բոլոր անդամներին և ընդգրկել քաղաքը Մեծ Եղեռնի հիշատակի “Արդարների” ցանկում։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ պետությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լեբանոնը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, ԱՄՆ 48 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: