Բավ է պառակտվել
14-04-2014 15:29

«Ուկրաինայում ուժի կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ ուժ, այդ թվում՝ բանակը, կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է, գրում է « ՌԻԱ Նովոստին»: «Դա իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացում է ու նրանք, ովքեր սատարում են Կիևի ներկայիս իշխանություններին, պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասել է նա: Ըստ նախախարի խոսքի՝  Ուկրաինայում ուժի կիրառումը կխաթարի Մոսկվայի ու Կիևի միջև համագործակցության հեռանկարները: