Բավ է պառակտվել
23-08-2021 10:52

Եվրախորհրդարանի խոսնակը վեճի է բռնվել ԵՄ խորհրդի նախագահի հետ աֆղան փախստականներին ընդունելու հարցում

Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հրապարակայնորեն բուռն բանավեճի է բռնկվել ԵՄ Խորհրդի նախագահ (այս տարվա երկրորդ կեսից) Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ աֆղան փախստականների զանգվածային տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ: Այս վեճը հղի է Բրյուսելի ինստիտուտների միջև առճակատմամբ, որոնք կողմ են աֆղանցիների ընդունմանը, և համայնքի այն անդամների, ովքեր ցանկանում են սահմանափակել միգրացիոն հոսքն Աֆղանստանից:

Սլովենիայի վարչապետը կիրակի առավոտյան գրել է Թվիտերում, որ ԵՄ-ն «ոչ մի մարդասիրական կամ միգրացիոն միջանցք չի բացելու Աֆղանստանի համար»:
«Մենք թույլ չենք տա կրկնել 2015 թվականի ռազմավարական սխալը [երբ ԵՄ երկրները հայտարարեցին Սիրիայից և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից միգրանտներին առանց սահմանափակումների ընդունելու պատրաստակամության մասին]: Մենք կօգնենք միայն նրանց, ովքեր մեզ օգնել են ՆԱՏՕ-ի օպերացիայի ընթացքում: Եվ ԵՄ անդամ երկրները, որոնք գտնվում են մեր արտաքին սահմաններին [և ենթակա են միգրանտների ներհոսքի]»,- հավելել է Յանշան:
«Եվրոպական միության և Սլովենիայի պարտքը չէ օգնել և վճարել մեր մոլորակի վրա բոլորին, ովքեր փախչում են` իրենց հայրենիքի համար կռվելու փոխարեն»,- կիրակի մեկ այլ թվիթում գրել էր Յանշան: Վարչապետն ամերիկյան զենքի և մարտական ավտոմեքենաների մի շարք լուսանկարներ էր տեղադրել, որոնք «Թալիբյան» շարժումը (արգելված է Ռուսաստանում) գրավել են աֆղանական բանակից առանց մարտի: