Բավ է պառակտվել
11-04-2019 14:13

ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի խոսնակը թույլ է տվել Թրամփի իմփիչմենթի հնարավորությունը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Պելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք կպահանջեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկումը։

“Ես կարծում եմ, որ իմփիչմենթը հղի է մեր երկրում պառակտմամբ, բայց երբ մենք տեսնենք, այն, ինչ պահանջվում է՝ հնարավոր է առաջանա նրա [Թրամփի] անհապաղ իմփիչմենթի անհրաժեշտությունն”, - ասել է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը: “Մինչ այդ պահը նա [Թրամփը] դրան արժանի չէ”, - հավելել է դեմոկրատը Կալիֆոռնիայից:

Սակայն The Washington Post-in մարտին տված հարցազրույցում նա կողմ չի արտահայտվել պետության ղեկավարի իմփիչմենթի հնարավորությանը:

Պելոսին արտահայտել է իր անվստահությունն արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլիամ Բարի նկատմամբ, կապված այն բանի հետ, թե ինչպես է վերջինս ներկայացրել ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության շուրջ տարված հետաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունները։

“Նա ոչ թե Դոնալդ Թրամի, այլ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն է ”, - պարզաբանել է դեմոկրատը։ “Ես չեմ հավատում Բարին, բայց հավատում եմ Մյուլերին”, - հավելել է նա:

Ստորին պալատի խոսնակը հայտարարել է իր “խորը մտահոգության մասին” այն կապակցությամբ, որ, պատասխանելով չորեքշաբթի Սենատի ֆինանսավորման հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի անդամների հարցերին, գլխավոր դատախազը մտադրություն է հայտնել պարզել արդյո՞ք եղել են խախտումներ 2016 թվականի նախագահական մրցավազքի ժամանակ Թրամփի նախընտրական շտաբի նկատմամբ հարուցված քննության սկզբում, ինչպես նաև վերջինիս շրջապատի մարդկանց հետևելիս։

Մարտի 24-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որն իրականացնում է նաև գլխավոր դատախազության գործառույթները, զեկույց է ներկայացրել Մյուլերի հետաքննության արդյունքների հիման վրա։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվել է Մոսկվայի և Թրամփի նախընտրական շտաբի միջև գաղտնի համաձայնության բացակայության փաստը։ Միևնույն ժամանակ, զեկույցում նշվել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների վրա `Ինտերնետային հետազոտությունների գործակալության” և հաքերային հարձակումների միջոցով: