Բավ է պառակտվել
10-01-2020 14:42

ԱՄՆ-ն իր կուղարկի իր ներկայացուցչին Իրանում ավիավթարի պատճառների հետաքննությանը մասնակցելու համար

ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը կմասնակցի Իրանում “Ուկրաինական միջազգային ավիաուղիներ”-ի ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանն։ Այս մասին ասվել է գերատեսչության տարածած հայտարարությունում։

Ըստ գերատեսչության՝ վարչությունը “ստացել է պաշտոնական հաղորդագրություն Իրանից” ավիավթարի մասին և կուղարկի իր ներկայացուցչին՝ հետաքննությանը մասնակցելու համար։

Վարչությունը շարունակում է հետևել ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակին և գնահատել հետաքննությանն իր մասնակցության աստիճանը”,- նշվել է հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ը՝ չորեքշաբթի օրը Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կործանվել է “Ուկրաինական միջազգային ավիաուղիներ”-ի Թեհրան-Կիև չվերթ իրականաղնող Boeing 737 ինքնաթիռը։ Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել էր, որ ավիավթարի արդյունքում զոհվել է 176 մարդ, որոնց թվում ՝ Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ։