Բավ է պառակտվել
08-07-2021 10:13

ԱՄՆ-ն մտադիր չէ միանգամից չեղարկել այլ երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումները

ԱՄՆ վարչակազմը, հակառակ ամերիկացի ձեռնարկատերերի և օրենսդիրների կոչերին, միաժամանակ չի վերացնի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՄԹ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից և Մեքսիկայից մուտքի սահմանափակումները: Այդ մասին չորեքշաբթի օրը Reuters գործակալությանը հայտնել է Սպիտակ տան խոսնակը:

Հունիսին ԱՄՆ վարչակազմը վերականգնեց նշված երկրներ և այնտեղից ճանապարհորդությունները վերսկսելու ուսումնասիրությանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեությունը: «Այս աշխատանքային խմբերը մի քանի անգամ հանդիպել են, պետք է անցկացվեն լրացուցիչ քննարկումներ նախքան մենք կհայտարարենք ցանկացած երկրի հետ հաղորդակցությունը վերսկսելու ուղղությամբ հետագա քայլերի մասին», - ասաց աղբյուրը:

«Մենք, ինչպես և այս երկրներից շատերը, պատվաստումների հարցում զգալի առաջընթաց ենք գրանցել, բայց ցանկանում ենք երաշխավորել, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում և գտնվում ենք իրավիճակում, երբ կարող ենք կայուն և անվտանգ վերսկսել միջազգային ճանապարհորդությունները», - հավելեց Սպիտակ տան խոսնակը:

2020 թվականի մարտի 13-ին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակեց Շենգենյան գոտու պետություններ այցելած անձանց մուտքը երկիր։ Ավելի ուշ նա այդ արգելքը տարածեց Իռլանդիայի և Միացյալ Թագավորությունի վրա: Միջոցառումները, սակայն, վերաբերում են միայն օտարերկրացիներին: 2020 թվականի մարտի 20-ին Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանների հատման ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու մասին: