Բավ է պառակտվել
10-04-2021 20:01

ԱՄՆ-ն հրաժարվել է չեղարկել 2017թ․-ին Իրանի դեմ մտցված բոլոր պատժամիջոցները

Միացյալ նահանգները պատրաստ չեն չեղարկել 2017թ․-ին Իրանի դեմ սահմանած բոլոր պատժամիջոցներն, ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը լրագրողներին։

Այս շաբաթ Վիեննայում իր աշխատանքն է վերսկսել Իրանի միջուկային խնդրի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ)
համատեղ հանձնաժողովը։ Հիմնական թեման այն քայլերի քննարկումն էր, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ-ն համաձայնագրին վերադառնալու համար, որից երկիրը դուրս էր եկել 2018 թվականին նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով։

Իրանի պահանջում է բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Առաջին քայլն, ըստ նար, պետք է անեն Միացյալ նահանգները։ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը պարտադիր պետք է հետևի ԳՀՀԾ բոլոր պայմաններին, որոնցից սկսել էր հրաժարվել ամերիկյան պատժամիջոցների և ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ։

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում եմ Իրանը և համաձայնագիրը ստորագրած հինգ երկիր․ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ն չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, բայց Վիեննայում է գտնվում երկրի պատվիրակությունը՝ մասնակցելու գործարքի որոշ մասնակիցների հետ թչ պաշտոնական հանդիպումներին։ Իրանական պատվիրակության հետ հանդիպումներ նախատեսված չեն։

Ճեպազրույցի ընթացքում պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ Միացյալ նահամգները նկատել են «ԳՀՀԾ-ն ամբողջ ծավալով վերականգնելու լուրջ մոտեցման որոշ նշաններ Իրանի կողմից, որոնք, այնուամենայնիվ «բավարար չեն»։ Նա անընդունելի է համարել բոլոր պատժամիջոցները չեղարկելու Իրանի պահանջները:

«Եթե Իրանը հավատարիմ մնա այն դիրքորոշմանը, որ 2017 թվականից ի վեր ներդրված բոլոր պատժամիջոցները պետք է վերացվեն, հակառակ դեպքում որևէ գործարք չի լինի՝ մենք կհայտնվենք փակուղում», - ասել է դիվանագետը:

Պաշտոնյան բացատրել է, որ բանակցություններում քննարկվում են ոչ թե պատժամիջոցները հանելու կոնկրետ գործողություններն, այլ միայն «քայլերի ամբողջություն», որոնք պետք է ձեռնարկվեն Իրանի և ԱՄՆ-ի կողմից:

Բրյուսելում հրապարակված Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS) պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ուրբաթ օրը նիստն ավարտած հանձնաժողովը «կրկին կհանդիպի հաջորդ շաբաթ՝ դրական դինամիկան պահպանելու համար»:

«ԳՀՀԾ- ի մասնակիցներն ամփոփեցին փորձագետների վերջին երեք օրվա կատարած աշխատանքը և գոհունակությամբ նշեցին ձեռք բերված նախնական առաջընթացը», - գրել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: