Բավ է պառակտվել
19-02-2021 19:47

ԱՄՆ-ը վերադառնում է Կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագիր, որից դուրս էր եկել Թրամփը

ԱՄՆ-ը կրկին միացել է Փարիզի կլիմայի հարցերով համաձայնագրին, ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, հաղորդում է RBC- ն:

Բլինկենը հիշեցրել է որ հունվարի 20-ին` երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու օրը, Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց պայմանագրին վերադառնալու մասին: «Այս փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ն այսօր կրկին պաշտոնապես դառնում է դրա մասնակից», - ասել է նա:

Պետքարտուղարը ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության գերակայություն է անվանել կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքների վերացումը և գիտնականների կարծիքի հանդեպ ուշադրությունը: «Սա կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության, միգրացիայի, միջազգային առողջապահության, ինչպես նաև տնտեսական դիվանագիտության և առևտրային բանակցությունների հարցերում», - շեշտել է նա:

Բլինկենը Փարիզի համաձայնագիրը համարում է «աննախադեպ մեխանիզմ գլոբալ ջանքերի համար», որը կօգնի «բարձրացնել ամբողջ աշխարհի կայունությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ»:

Փետրվարի 19-ին, ավելի ուշ կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի հետ կմասնակցի վիրտուալ գագաթնաժողովին, որը նվիրված է Վաշինգտոնի՝ համաձայնագիր վերադառնալուն, հայտնել է Պետդեպարտամենտը: