Բավ է պառակտվել
26-10-2016 09:53

Հայտնի է դարձել, թե որտեղ է աշխատելու Օբաման պաշտոնաթողությունից հետո

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում ժամկետի ավարտից հետո սկսելու է աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, Սիլիկոնյան հովտում։ Նշենք, որ Օբամայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին։ Օբամայի ստորադասները վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ տասն անգամ այցելել են Կալիֆորնիա, որտեղ գտնվում է Սիլիկոնյան հովիտը՝ օգնելու իրենց ղեկավարին դասավորել հետագա կյանքը։

«Ես չեմ զարմանա, որ բարձր տեխնոլոգիաներով զբաղվելը նրա հետնախագահության հիմնական զբաղմունքը կարող է լինել», -ասել է AOL-ի համահիմնադիր Սթիվ Քեյսը։

Նշվում է, որ Սպիտակ տնից դեպի բարձր տեխնոլոգիաներ ճանապարհը Օբամայի կողմնակիցների համար կարծես սովորական է։ Մասնավորապես,  նրա շատ կողմնակիցներ ու 2008-ի նախագահական ընտրություններում աջակիցներ աշխատում են շատ հայտնի ընկերություններում՝:

Այդուհանդերձ, Սպիտակ տնից հրաժարվել են մենկանաբնություններ տալ Օբամայի ծրագրերի վերաբերյալ։ Բայց բարձր տեխնոլոգիաների հարցերով Օբամայի նախկին խորհրդական Ֆիլ Լարսը նրան համարել է նախագահ, որը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով։