Բավ է պառակտվել
23-11-2016 09:40

Աստանան մտադիր են վերանվանել՝ ի պատիվ Նուրսուլթան Նազարբաևի

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանել ի պատիվ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Պատգամավորները կարծում են, որ մայրաքաղաքի անվան մեջ պետք է հնչի երկրի առաջնորդի անունը։
«Առաջարկկում ենք երկրի սահմանադրության մեջ նշել առաջին նախագահ, ժողովրդի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ունեցած ներդրումը մեր պետության կառուցման գործում։ Ժողովրդի առաջնորդի անունով անվանակոչել մայրաքաղաքը և երկրի այլ կարևոր օբյեկտերը»,-ասվում է Ղազախստանի անկախության հռչակագրի նախագծում։
Տոնակատարությունը նշվելու է դեկտեմբերի 16-ին։ Նշենք, որ 2008թ․ Նազարբաևը չի աջակցել Աստանան Նուսուլթան վերանվանելու պատգամավորների նախաձեռնությանը։