Բավ է պառակտվել
24-09-2016 08:23

ԱՄՆ-ում առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 4 զոհված կա

Չորս մարդ է զոհվել ամերիկյան Բեռլինգտոն քաղաքի` Վաշինգտոնի նահանգ, առեւտրի կենտրոնում:

Cascade Mall առեւտրի կենտրոնի շրջակայքը շրջապատված է ոստիկանության կողմից, ընթանում են ենթադրալ չարամիտի որոնման աշխատանքներ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա միայնակ է հարձակում իրականացրել, թե հանցակիցներ է ունեցել: Հարձակման դրդապատճառները եւս հայտնի չեն: Ենթադրյալ հրաձիգը կարող է ուղղված լինել դեպի I-5 ավտոմայրուղին, հայտնում են ականատեսները:

Նրա խոսքով, հարձակվողը կամ հարձակվողները առեւտրի կենտրոնը լքել են մինչեւ ոստիկանության գալը: