Բավ է պառակտվել
13-03-2020 11:50

Կանադայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով, Թրյուդոն ինքնամեկուսացվել է

Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է կնոջ հիվանդության պատճառով, սակայն շարունակում է աշխատել հեռահար։ Ուրբաթ օրը նախատեսված է Կանադայի վարչապետի ուղերձը ժողովրդին։

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կինը՝ Սոֆին, վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին հինգշաբթի, մարտի 12-ին հայտնել է կանադական կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը։

“Բժիշկների խորհրդով Սոֆի Գրեգուար-Թրյուդոն հանձնել է կորոնավիրուսի թեստ։ Արդյունքները դրական են եղել”,- ասվել է հաղորդակցությունում։

Վարչապետի կինը մեկուսացված կլինի։

“Նա իրեն լավ է զգում, ձեռնարկում է բոլոր նախազգուշական միջոցները, հիվանդության ախտանիշներն աննշան են”,- պարզաբանել են մամլո ծառայությունում։

“Բժիշկների խորհրդով նա (վարչապետը՝ խմբ) դեռևս թեստ չի հանձնի ախտանշանների բացակայության պատճառով։ Նույն պատճառով էլ բժիշկներն ասում են, որ նա վտանգ չի ներկայացնում վերջերս նրա հետ շփում ունեցած մարդկանց համար”,- նշել է մամլո ծառայությունը։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն որոշել էր ինքնամեկուսանալ և աշխատել տնից կնոջ՝ Սոֆիի մոտ գրիպի ախտանշաններ ի հայտ գալու պատճառով։