Բավ է պառակտվել
01-05-2019 15:44

Սվետլանա Կասյանը Հռոմի Պապի կողմից ասպետական շքանշանի արժանացած առաջին կինն է

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մեծ թատրոնի մենակատար Սվետլանա Կասյանին շնորհել է սուրբ Սիլվեստր պապի ասպետական շքանշանը, հաղորդել են “Ինտերֆաքսին” Վատիկանում։

“Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ Ուղղափառ Զատկի տոնի օրը և փակ բնույթ է կրել։ Սվետլան դարձել է այս պարգևին արժանացած առաջին կինը”, - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով, այդպիսով կաթողիկ եկեղեցու ղեկավարը գնահատել է ռուսական օպերային երգչուհու բարեգործական խաղաղարար գործունեությունը և Ռուսաստանում վիժումների կանխարգելմանն ուղղված ջանքերը: Բացի այդ, Սվետլանան արդեն չորրորդ տարեշրջանն է, ինչ հանդես է գալիս Տոսկայի պարտիայով Հռոմի օպերային թատրոնում:

Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանը Վատիկանի պետական պարգև է և Սուրբ Աթոռի կրտսեր (կարգով՝ հինգերորդ) ասպետական շքանշանն։ Դրանով պարգևատրվում են կաթողիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկիկ, հիմնականում՝ գիտության, գրականության, մշակույթի ոլորտում մասնագիտական մեծ ավանդի համար։ Կարող են պարգևատրվել ինչպես կաթողիկներն, այնպես էլ այլ դավանանքի տեր մարդիկ։