Բավ է պառակտվել
28-04-2021 13:01

«Ազատություն Ադրբեջանում հայ գերիներին»․ հայերը ակցիաներ կանցկացնեն Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպայի, Իսրայելի խոշոր քաղաքներում

Հայերը աշխարհի 15 խոշոր քաղաքներում կկազմակերպեն համաշխարհային բողոքի ակցիայի երկրորդ մասը` արցախյան աշնանային պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի համահիմնադիր Դավիթ Տոնոյանը, միջոցառումը տեղի կունենա ապրիլի 30-ին հետևյալ քաղաքներում. Երևան, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Օսիեկ, Հռոմ, Լոս Անջելես, Նյու Յորք, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Համբուրգ, Թել Ավիվ և Լյուբլին։

«Մոսկվայում ակցիան անցկացվելու է միայնակ պիկետի ձևաչափով», - նշել է Տոնոյանը:

Հայ բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով համաշխարհային ակցիայի առաջին մասը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում Տորոնտոյում, Փարիզում, Ժնևում, Հռոմում, Հյուսթոնում, Երևանում, Սակրամենտոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Վարշավայում, Բեռլինում և Համբուրգում։

Հայ գերիների մասին
Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայերի վերաբերյալ:
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները ենթարկվում են ծաղրանքի ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայրենիք է վերադարձվել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։