Բավ է պառակտվել
09-07-2021 20:31

ԱՄՆ բանակում կսկվեն ծերության դեմ հաբի փորձարկումները

ԱՄՆ զինված ուժերում կսկսեն փորձարկել հակատարիքային հաբը, որը դանդաղեցնում է նեյրոդեգեներացիան և նվազեցնում բորբոքումները: Այսպիսով, Պենտագոնը նախատեսում է բարելավել մարդու մարմնի արդյունավետությունը, գրում է Medic-Forum պորտալը Breaking Defense-ին հղումով:

ԱՄՆ-ի զինված ուժերը սկսում են ուսումնասիրել ծերացման ազդեցությունը ճնշող կամ նվազեցնող նոր հակատարիքային դեղահաբերի ազդեցությունը: Այս հաբերը Պենտագոնի՝ «մարդու մարմնի արդյունավետությունը» մեծացնելուն ուղղված ջանքերի մասն են: Դեղը պետք է օգնի բարձրացնել բաղադրիչի մակարդակը, որն իր հերթին նվազեցնում է բորբոքումը, դանդաղեցնում է նեյրոդեգեներացիան և նույնիսկ երիտասարդացնում բջիջները:

Ակնկալվում է, որ կլինիկական փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի: Հաջողության դեպքում այս հաբը կարող է իսկապես դանդաղեցնել ծերացումը և կանխել տարիքային հիվանդությունների ու վնասվածքների առաջացումը, կարծում են հետազոտության հեղինակները: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքը չէ, երբ մարդկությունը փորձում է ձեռք բերել ծերության դեմ ցանկալի հաբը, բայց նախորդ բոլոր փորձեր չեն հաջողել։

Գիտությունը լավ գիտի, թե ինչի հետ են կապված տարիքային գործընթացները, ինչն է ազդում դրանց վրա, ինչպես են դրանք իրականացվում: Միայն մեկ բան է անհայտ` ինչպես կանգնեցնել դա: Այնուամենայնիվ, գիտնականների մեծ մասը համաձայն է, որ դա բացարձակապես անհնարին խնդիր է: Հայտնի է, որ պատշաճ դիետան, ֆիզիկական վարժությունները և հանգիստը թույլ են տալիս մարդուն պահպանել կյանքի առողջ ժամանակահատվածը և ավելի երիտասարդ տեսք ունենալ, բայց անգամ տեսականորեն անհնար է կանգնեցնել կամ գոնե դանդաղեցնել ծերությունը: