ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան ապաստան են տվել։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլի աղբյուրը։
«Ասադն ու իր ընտանիքը ժամանել են Մոսկվա. Մարդասիրական նպատակներով Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել»,- ասել է աղբյուրը։
Մոսկվան, ինչպես նշում են լրատվամիջոցները, կարևոր է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը։