Բավ է պառակտվել
02-11-2020 23:43

Ահաբեկչական ակտ Վիենայի կենտրոնում։ Զոհվել է յոթ անձ տեսանյութ

Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգության հետևանքով յոթ մարդ Է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկն ինքնասպան է եղել պայթուցիկով գոտու միջոցով, մյուսը ձերբակալված է, մնացածին հաջողվել է փախչել։ Ահաբեկչության վակածը չի բացառվում։
Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է, արդյոք զոհերի թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ կան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դիվանագիտական առաքելությանը:

Ավստրիական հեռուստատեսությունը հայտնում է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդ են վերցրել քաղաքի այլ թաղամասում գտնվող ռեստորանի այցելուներին:

Ավելի վաղ Kurier թերթը հայտնել էր Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգի վրա հարձակման մասին, լսվել է մի քանի կրակոց: Ոստիկանությունը հաստատել է կրակոցների մասին տեղեկությունը: Հաղորդվել է մի քանի զոհի մասին, նրանց թիվը չի ճշտվել:

Ըստ OE24 հեռուստաալիքի, ընդհանուր առմամբ, սինագոգի հարակից փողոցում մոտ 50 կրակոց է հնչել, կրակոցներ են լսվել նաև բարում: Հանցագործները կրակ են բացել գնդացրից: