Բավ է պառակտվել
19-03-2019 13:55

The Economist-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ և ամենաէժան քաղաքների ցուցակը

Сингапур Гонконг Париж

The Economist ամսագրի հետազոտական ստորաբաժանումը հրապարակել է խոշորագույն մեգապոլիսներում ապրուստի արժեքին նվիրված հետազոտություն։

Մոլորակի ամենաթանկ քաղաքի կարգավիճակը կիսել են Սինգապուրը, Հոնկոնգը և Փարիզը:

Անցյալ տարի Սինգապուրը միանձնյա առաջնորդն է եղել։ Վարկանիշային աղյուսակում Փարիզը բարձրացել է մեկ սանդղակով։ Նրան հետևում են շվեյցարական Ցյուրիխն ու Ժնևը, ճապոնական Օսական և հարավկորեական Սեուլը։ Թոփ 10 ամենաթանկ քաղաքներում յոթերորդ տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, Թել-Ավիվ և Լոս Անջելեսը եզրափակել են տասնյակը։

Ուսումնասիրությունը կազմվել է տարբեր կատեգորիաների ապրանքների և ծառայությունների գների չափման և համեմատության հիման վրա: Նյու-Յորքում մեկ կիլոգրամ հացի միջին արժեքը կազմել է 8,33 դոլար (536 ռուբլի), Սեուլում`15,59 դոլար (1003 ռուբլի): Ամենաթանկ գարեջուրը Նյու Յորքում է, 330 մլ շշի արժեքը՝ 3.33 դոլար (214.3 ռուբլի): Նյու Յորքը նաև առաջինն է մազերի կտրվածքի արժեքով. կանացի կտրվածքի միջին գինը կազմում է 210 դոլար (13.5 հազար ռուբլի):

The Economist- ը քաղաքներում ապրուստի թանկությունը չափել է Նյու Յորքում ապրուստի գնի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, վերջինիս համար սահմանելով 100%: Սինգապուրում, Փարիզում և Հոնկոնգում այս ցուցանիշը 107% է: Հետազոտության մեջ ընդգրկված 100 քաղաքի միջին ցուցանիշը 69% է: Զեկույցի հեղինակների համաձայն, 2017 թվականից ի վեր ապրուստի գինը նվազել է. 2017 թ. միջինը ցուցանիշը եղել է 73%, հինգ տարի առաջ` 82%:

Աշխարհի տարբեր շրջաններում ապրուստի արժեքը գոյանում է տարբեր ծախսերից: Այսպես, եվրոպական քաղաքներում հատկապես թանկ է անշարժ գույքը:

Քաղաքների ցուցակում Մոսկվան հայտնվել է 102-րդ տեղում: Մեկ տարվա ընթացքում Մոսկվայում ապրուստի արժեքը դոլարով հաշվարկված նվազել է 11 տոկոսային կետով, ինչի շնորհիվ ռուսական մայրաքաղաքը վարկանիշային ցուցակում իջել է 16 սանդղակով: The Economist- ը նշել է, որ վարկանիշի փոփոխության վրա ազդում են դոլարի նկատմամբ տեղական արժույթի տատանումները:

Каракас Дамаск Ташкент Алма-Ата

The Economist-ի տվյալներով, աշխարհի ամենաէժան գերքաղաքաներն են Կարակասը, Դամասկոսը, Տաշքենդը և Ալմաթին:

2018 թ. օգոստոսին The Economist - ը հրապարակել է աշխարհի՝ ապրելու համար ամենահարմար քաղաքների նոր վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղերը զբաղեցրել են Վիեննան, Մելբուրնն ու Օսական: