Բավ է պառակտվել
23-06-2016 12:18

Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին համաշխարհային մասշտաբի ստախոս է անվանել

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր մրցակից, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին համաշխարհային մասշտաբի ստախոս է անվանել՝ նրան մեղադրելով կաշառակերության եւ ոչ կոմպետենտ լինելու մեջ:

«Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ամենակոռումպացված մարդն է, որը երբեւէ հավակնել է ԱՄՆ նախագահի պաշտոնին»,– ասել է Թրամփը Նյու Յորքում իր ելույթի ժամանակ։

Թրամփի խոսքով՝ Քլինթոնը անձնական շահի եւ գողության քաղաքականությունը կատարելության է հասցրել եւ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին որոշումներ է ընդունել Քլինթոնների հիմնադրամի եւ դրանց հետ կապված բարեգործական ընկերությունների ազդեցության տակ։ Թրամփն իր մրցակցին նաեւ մեղադրել է կաշառքի դիմաց բռնապետական ռեժիմներին աջակցելու մեջ։ «Պետդեպը ղեկավարելու 2 տարվա ընթացքում Քլինթոնը 21.6 մլն դոլար է վաստակել»,– ասել է հանրապետական թեկնածուն։