Բավ է պառակտվել
17-05-2016 10:22

Դոնալդ Թրամփը Օբամային ԱՄՆ վատագույն նախագահ է անվանել

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է գործող նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը։ Twitter-ի իր միկրոբլոգում նա ԱՄՆ նախագահին հիշեցրել է նրա այն արտահայտությունը, թե տգիտությունն արժանիք չէ։ «Ե՛վ քաղաքականության մեջ, ե՛ւ կյանքում տգիտությունն արժանիք չէ։ Դա է հիմնական պատճառը, թե ինչու է Օբաման ԱՄՆ վատագույն նախագահը»,- գրել է Թրամփը։ Մայիսի 15-ին Օբաման Նյու Ջերսիում քննադատել էր Թրամփի որոշ առաջարկները, մասնավորապես, ԱՄՆ սահմանին պատ կառուցելու նրա առաջարկը եւ նշել, որ մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելը դավաճանություն է ամերիկյան արժեքներին։