Բավ է պառակտվել
15-10-2020 23:06

Թրամփը Բայդենին մեղադրել է ստախոսության և կոռուպցիայի մեջ ներգրավվածության մեջ

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին մեղադրել է ստախոսության ու կոռուպցիայի մեջ ներգրավվածության մեջ: Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է New York Post-ի՝ Ուկրաինայում դեմոկրատի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության մասին նյութի հրապարակումից հետո:

«Ջո Բայդենը բացահայտորեն ստում էր, ասելով, որ իր որդին ներգրավված չէ բիզնեսում կոռուպցիայի մեջ: Հանթերին վճարում էին իր հոր՝ փոխնախագահի հետ կապ հաստատելու հնարավորության համար», - ասել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Բայդենը, լինելով ԱՄՆ փոխնախագահ պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի վարչակազմում, «պատասխանատու էր Ուկրաինայի և Ռուսաստանի համար»: Թրամփն ասել է, որ դեմոկրատների թեկնածուն կոռումպացված քաղաքական գործիչ է, և իրավունք չունի հավակնել նախագահի պաշտոնին:

Ավելի վաղ New York Post-ը հաղորդել էր, որ Burisma նավթագազային ընկերության գործում, որի հետ կապված էՋո Բայդենի և նրա որդի Հանթերի գործունեությունն Ուկրաինայում, նոր հանցանշաններ են հայտնվել։ Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Բայդեն կրտսերի և ուկրաինացի գործարար, Burisma Group-ի տնօրենների խորհրդի խորհրդական և միջազգային զարգացման գծով տնօրեն Վադիմ Պոժարսկու նախկինում չհրապարակված նամակագրությունը: Նամակներից մեկում, որը թվագրված է 2015 թվականի ապրիլի 17-ով, Պոժարսկին շնորհակալություն է հայտնում Հանթեր Բայդենին հոր հետ Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու համար:

ի մայիսին ուղարկված մեկ այլ հաղորդագրության մեջ Պոժարսկին խնդրում է Բայդեն-կրտսերին մտածել այն մասին, թե ինչպես կարող է օգտագործել իր ազդեցությունը ընկերության բարօրության համար:

Դոնալդ Թրամփի կողմնակիցները Ջո Բայդենին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նրանց կարծիքով, քաղաքական գործիչը, լինելով փոխնախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին, հովանավորում էր իր որդու՝ Հանթերի բիզնեսն Ուկրաինայում: Մինչև 2019 թվականը Հանթերը Burisma Holdings նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր: