Բավ է պառակտվել
12-01-2021 10:27

Թրամփն արտակարգ իրավիճակ է հայտարարել Վաշինգտոնում

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել և դաշնային օգնություն ուղարկել Վաշինգտոնի իշխանություններին՝ հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից շրջանառվող փաստաթղթում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր [երկուշաբթի] Նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակ է հայտարարել Կոլումբիայի [մայրաքաղաք] շրջանում և կարգադրել դաշնային օգնություն ուղարկել՝ ի լրում շրջանի ջանքերին արձագանքելու արտակարգ իրավիճակին, որոնք առաջացել են 59-րդ Նախագահի երդմնակալության կապակցությամբ, և որը կգործի 2021թ․ հունվարի 11-24-ը», - նշել են Սպիտակ տանը: Հանգստյան օրերին համապատասխան խնդրանքով համապատասխան խնդրանքով է դիմել մայրաքաղաքի քաղաքապետ Մյուրիել Բոուսերը՝ Կոնգրեսում անկարգություններից հետո հնարավոր սպառնալիքների կապակցությամբ։

Այս որոշումը դաշնային իշխանություններին թույլ կտա արագացված ռեժիմով միջոցներ հատկացնել քաղաքին օգնելու համար: Միևնույն ժամանակ, 44-րդ նախագահ Բարաք Օբաման նման հայտարարություն չի արել Թրամփի երդմնակալությունից առաջ: Սովորաբար, պետությունների ղեկավարները նման արտակարգ իրավիճակ են հայտարարում բնական աղետների հետևանքները վերացնելուն օգնություն տրամադրելու համար:

Անվտանգության միջոցառումների ուժեղացում

Երկուշաբթի ավելի վաղ, ԱՄՆ իշխանությունները որոշում կայացրեցին նախատեսված ժամկետից վեց օր առաջ սկսել անվտանգության միջոցառումների ուժեղացումը՝ ԱՄՆ մայրաքաղաքում հունվարի 20-ին Բայդենի երդմնակալության առնչությամբ: Դրա հետևանքով Սպիտակ տանն ու Կոնգրեսին հարող վարչական համալիրները, խանութները և հասարակական սննդի հաստատությունները կարող են անհասանելի լինել մինչև հունվարի 20-ը ներառյալ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային գվարդիան Վաշինգտոնում անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակներում կարող է ներգրավել մինչև 15 հազար զինծառայող:

Անցյալ չորեքշաբթի Թրամփի կողմնակիցները, ովքեր բազմահազարանոց հավաք էին կազմակերպել Վաշինգտոնում ի աջակցություն գործող նախագահի, ներխուժեցին ԱՄՆ Կոնգրես՝ փորձելով կանխել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնցում հաղթել է Բայդենը: Դեմոկրատ կոնգրեսականները հանրապետական Թրամփին մեղադրեցին ապստամբություն հրահրելու մեջ և պահանջեցին հեռացնել նրան իշխանությունից: Նմանատիպ կարծիք հայտնեցին նաև Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Ի նշան Թրամփի գործողությունների և Կապիտոլիումի բլուրում տեղի ունեցած անկարգությունների դեմ բողոքի, որի ընթացքում մի քանի մարդ զոհվեց, ԱՄՆ վարչակազմի մի շարք պաշտոնյաներ հրաժարական տվեցին: Նրանց թվում էին երկու ոլորտի՝ տրանսպորտի և կրթության նախարարները:

Բայդենի և նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ի կեսօրին` Կապիտոլիումի աստիճանների վրա: Ավելի վաղ, կապված նոր կորոնավիրուսի համաճարակի հետ, որոշում էր կայացվել, որ արարողությունը կանցկացվի հնարավորինս կրճատված ձևաչափով: