Բավ է պառակտվել
02-12-2016 09:47

Հայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը շարունակում է ձևավորել իր թիմը, Օհայո նահանգում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ ում է մտադիր նշանակել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում:

Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Ծովային հետևազորի կորպուսի նախկին գեներալ 66-ամյա Ջեյմս Մեթիսը:

«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շանը»՝ Մեթիսին, նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում»,-հայտնել է Թրամփը՝ զինվորականին բնութագրելով որպես «երբևէ ունեցած մեծագույն գեներալներից մեկը»:

Բացի այդ, 70-ամյա հանրապետականն ասել է, որ Պենտագոնի նոր ղեկավարի նշանակման հարցում ցանկանում էր մինչև վերջ պահել ինտրիգը:

Նշվում է, որ Մեթիսի նշանակման մասին Թրամփը մտադիր է հայտարարել դեկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: