Բավ է պառակտվել
21-10-2021 11:58

Թրամփը գործարկում է սեփական սոցցանցը՝ «Մեծ տեխնոլոգիաների բռնակալությանը դիմակայելու համար»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է սեփական TRUTH Social սոցցանցի գալիք գործարկման մասին, հայտնում է The Hill-ը։

«Ես ստեղծել եմ TRUTH Social-ը և TMTG-ն (Trump Media & Technology Group) Մեծ տեխնոլոգիաների բռնակալությանը դիմակայելու համար։ մենք ապրում ենք մի աշխարհում, ուր Թալիբանը (Ուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) մեծ ներկայություն ունի Twitter-ում, բայց ձեր սիրելի ամերիկյան նախագահին ստիպեցին լռել։ Դա անտնդունելի է», - ասվում է Թրամփի հայտարարությունում, որը մեջբերում է թերթը։

Նա ուրախություն է հայտնել, որ շուտով կկարողանա «հրապարակել ճշմարտությունը TRUTH սոցիալական ցանցում»։

«TMTG- ն հիմնադրվել է բոլորին ձայն տալու առաքելությամբ: Ուրախ եմ, որ շուտով կսկսեմ կիսվել սոցիալական ճշմարտության մասին իմ մտքերով և կպայքարեմ Մեծ տեխնոլոգիաների դեմ: Բոլորն ինձ հարցնում են, թե ինչու ոչ ոք չի հակադրվում Մեծ տեխնոլոգիաներին: Դե, շուտով կսկսե՛նք»,- հավելել է Թրամփը:

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգություններից հետո բազմաթիվ սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Twitter-ը և Facebook-ը, արգելափակեցին Թրամփի հաշիվները։ Հետագայում նա արդեն բացեց իր սեփական առցանց նախագիծը, իսկ նրա նախկին աշխատակիցները հուլիսի 1-ին գործարկեցին GETTR սոցիալական ցանցը: