Իսրայելական բանակը հայտնել է Սիրիայում հայտնաբերված «երկիր-օդ» ռազմավարական հրթիռների ավելի քան 90%-ի ոչնչացման մասին:
Իսրայելի հարյուրավոր կործանիչներ և ինքնաթիռներ վերջին օրերին զգալի վնաս են հասցրել սիրիական հիմնական զինատեսակներին, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Խոցվել են ռազմավարական թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ, ուղղաթիռներ, «Սկադ» հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, թեւավոր հրթիռներ, տարբեր դասերի ճշգրիտ կառավարվող հրթիռներ (երկիր-ծով, երկիր-օդ, մակերես-երկիր), ինչպես նաև ռադիոտեղորոշիչ համակարգեր։ .
Նշվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը համարվում է ամենահզորներից մեկը Մերձավոր Արևելքում, և հասցված վնասի չափերն ընդգծում են իսրայելական օդուժի գերազանցությունը տարածաշրջանում։