Բավ է պառակտվել
31-10-2019 17:46

Թուրք զինվորականները խոչընդոտում են հայերի վերադարձին իրենց տները Հյուսիսային Սիրիայում․ Սինանյան

Չնայած Մոսկվայի և Անկարայի ձեռք բերված պայմանավորվածությանը, հյուսիս-արևելյան Սիրիայում տեղակայված թուրքական զինված ուժերը թույլ չեն տալիս հայերի վերադառնալ իրենվ բնակավայրերը, հայտնել է լրագրողներին հինգշաբթի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին հանդիպել են Սոչիում և համաձայնել են մի հուշագրի շուրջ, որով նախատեսվում է սիրիա-թուրքական սահմանի համատեղ ռուս-թուրքական պարեկային հսկողություն։ Մոսկվայի պնդմամբ, Անկարան համաձայնել է հայ փախստականներին հնարավորություն ընձեռել վերադառնալ Սիրիայի հյուսիսում գտնվող Թուրքիայի կողմից վերահսկվող ռազմական տարածքում գտնվող իրենց տները:
“Թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ իրենց տներն, ով՝ չի կարող։ Մեր տվյալներով, հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Մենք փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցում”,- ասել է Սինանյանը։
Նա նաև հայտնել է, որ թուրքական զորքերի Սիրիա ներխուժման արդյունքում հայկական բնակչության մեջ զոհեր և տուժածներ չկան, իսկ գրավված շրջանների հայերը չեն պատրաստվում Հայաստան մեկնել։
Հոկտեմբեր 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում Քրդիսատնի աշխատավորական կուսակցության և “Իսլամական պետության” դեմ “Խաղաղության ակունք” անվանումով ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Թուրքիան ռմբակոծել է Թել Աբյադ քաղաքը, ուր մշտապես բնակվևմ է 16 հայ ընտանիք։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Ղամիշլին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը: Հայտարարության մեջ նշվել է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, գաղթականների մեծ հոսքի և, ի վերջո՝ նոր հումանիտար ճգնաժամի:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Սիրիայի հյուսիս-արևելյան մասում հայերը հիմնականում ապրում են Ղամիշլի քաղաքում: Համաձայն վերջին տվյալների `քաղաքում կա 400-420 հայ ընտանիք կամ 3000 մարդ: 10-15 ընտանիք ապրում է նաև Թել Աբյադում, մի քանի ընտանիք՝ Ռաս ալ-Այնում: