Բավ է պառակտվել
17-10-2020 14:50

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ․ Էրդողան

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ուրբաթ օրը Ստամբուլում ասել է Հանրապետության Նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք և Ուկրաինան կշարունակենք աջակցել Ղրիմի մեր թաթար եղբայրներին, որոնք մեր երկրների պատմական և հումանիտար կապերի կարևորագույն տարրերից են: Այժմ աշխատանքներ են տարվում մեր ազգակից ազգի համար բնակարաններ կառուցելու ուղղությամբ, ինչպես նաև իրականացվում է Կիևում մզկիթի կառուցման նախագիծն», - ասել է Թուրքիայի նախագահը TRT հեռուստաալիքի եթերում:

Էրդողանը միշտ հիշեցնում է Ղրիմի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը Ուկրաինայի նախագահների հետ բանակցություններից հետո:

Մինչդեռ այս տարվա փետրվարին, մեկնաբանելով տարածաշրջանում Ղրիմի թաթարների վիճակի վերաբերյալ անհանգստություն հայտնող Էրդողանի խոսքերը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այս մասում ռուսական կողմը կտրականապես համաձայն չէ իր թուրք գործընկերների հետ: Նա հիշեցրել էր, որ ուժի մեջ է մնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմ այցելելու և իրավիճակն իր աչքերով տեսնելու Էրդողանին ուղղված հրավերը: