Բավ է պառակտվել
03-11-2020 20:17

Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo

Ռուսական WarGonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Նշվում է, որ այս մասին հայտնել են WarGonzo-ի աղբյուրները Ստամբուլից:

Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած սերտ կապերն են ռուս գեներալների հետ:

Նշվում է, որ Հասանովը 1980 թվականին ավարտել է Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի կազմում, իսկ Գերմանիայից Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո մինչև 1993 թվականը ծառայությունը շարունակել է Սիբիրյան ռազմական շրջանում: «Բնական է, որ ռուս գործընկերների հետ նրա կապերը մնացել են: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սանդիկովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: WarGonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին»,- գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը:

Հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը զանգվածաբար նահանջում են
Պատերազմ են հայտարարել՝ պատերազմ կստանան. Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի զինված ուժերը դիրքավորվել են, վրաններ տեղադրել. Կապանի քաղաքապետը՝ օդանավակայանի շուրջ տիրող իրավիճակի մասին
Ի՞նչու ազատվեց աշխատանքից ԱԻՆ փրկարարական ծառայության պետը․պարզաբանում է նախարարը
Զինված ուժերը երբեք տեղում չեն դոփել․ Դավիթ Տոնոյանի պատասխանը վարչապետին