Բավ է պառակտվել
10-06-2014 09:39

Թրքուհին արտասվում է և երգում հայերեն (տեսանյութ)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացացծ համերգի ժամանակ, թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն կատարել է հայերեն, քրդերեն և թուրքերեն երգեր։ Ինչպես տեղեկացնում է T24.com կայքը՝ համերգի ժամանակ երգչուհին կատարել է Ահմեդ Քայայի «Արտասվելիս» ստեղծագործությունը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։ Կատարման վերջում Սեզեն Աքսուն իրեն չի կարողացել զսպել արտասվել է և ասել. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»։ Հանդիսատեսն իր հերթին պատասխանել է երգչուհուն՝ կատարելով երգչուհու «Դու մի արտասվիր» երգը։