Բավ է պառակտվել
26-12-2013 10:12

Թուրքիան նոր կառավարություն ունի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչը հաջորդել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը, տեղեկանում ենք «Անադոլու»-ից։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կառավարության նոր կազմը, ըստ այդ կազմի փոխվել է 10 նախարար։ Առանց պաշտոնի է մնացել նաև Էգեմեն Բաղըշը, որը ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարարն էր:
Էրդողանը նոր կազմի մասին ասել է, որ իրենք 10 նոր նախարարի հետ նոր շրջափուլ են սկսում։ Թուրքիայի կառավարության նոր կազմը այսպիսինն է՝ Փոխվարչապետ՝ Էմրուլլահ Իշլեր, Արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղ, Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար՝ Այշենուր Իսլամ, Եվրամիության հարցերով նախարար՝ Մևլութ Չավուշօղլու, Գիտության, արվեստի և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըք, Շրջակա միջավայրի նախարար՝ Իդրիս Գյուլունջե,Էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զայբեքչի, Երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչ, Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա, Կապի, հաղորդակցության և ծովագնացության նախարար՝ Լութֆի Էլվան։