Բավ է պառակտվել
17-09-2014 14:50

Թուրքիան չի ճանաչում Ղրիմում կայացած ընտրությունները

Թուրքիան չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած ընտրությունները, նշվում է երկրի ԱԳՆ հաղորդագրությունում:
Քվեարկության միասնական օրն անցկացվել է սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում։ Ղրիմում, որը մարտին կայացած հանրաքվեի արդյունքներով ընդգրկվել է ՌԴ-ի կազմում, անցկացվել են խորհրդարանի և համայնքային իշխանությունների ընտրություններ՝ համաձայն ռուսական օրենսդրության։
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի Ինքնավար Հանրապետության անօրինական միացումը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունները մեր երկիրը նույնպես չի ճանաչում»,- ասվում է նախարարության հայտարարությունում։