Երեկ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ երկրի Շանլըուրֆա, Հաթայ, Գազիայնթապ նահանգներում զոհեր են գրանցվել: Ըստ աղբյուրի բախումների ընթացքում ընդհանուր առմամբ Թուրքիայում զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ։ Հալիվանում գյուղապետի ընտրությունների ընթացքում 6 մարդ է զոհվել։ Սըվասում գրանցվել է 1 զոհ, 13 վիրավոր։ Գազիայնթապում 4 մարդ է դանակահարվել, Ադանայում՝ 2 մարդ, ևս մեկը վիրավորվել է գլխին ստացած հարվածից։ Հաղորդվում է, որ վիրավորների թվում նաև թեկնածուներ կան։ Թուրք ժանդարմները ստիպված են եղել վերահսկողության տակ առնել մի քանի գյուղեր։
Բավ է պառակտվել