Բավ է պառակտվել
16-12-2019 13:08

Թուրքիան կարող է քննարկել ԱՄՆ հնդկացիների ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Թուրքիայի հանրապետության խորհրդարանը կարող է քննարկել ԱՄՆ հնդկացիների ցեղասպանությունը ճանաչելու հարցը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

“Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին Ամերիկայի մասին խոսելիս։ Դա ԱՄՆ պատմության մութ էջն է”,- պարզաբանել է Էրդողանը A Haber հեռուստաընկերության եթերում։

Թուրք առաջնորդը հորդորել է ամերիկյան կողմին չզոհել երկկողմ հարաբերությունները և չօգտագործել 1915թ իրադարձություններն իրենց ներքին քաղաքականության հարցերում։

“Պատմական իրադարձությունների մասին որոշումները կայացնում են պատմաբաններն, այլ ոչ՝ քաղաքական գործիչները”,- հավելել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.News-ը, ԱՄՆ սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Պաշտոնական Անկարան քննադատեց այդ որոշումն, իսկ ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չաուշօղլուն այդ որոշումն անվանեց քաղաքական բեմադրություն։ Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ցեղասպանության ժխտումը հանուն տարածաշրջանային բնույթի խնդիրների ևս մեկ անգամ շեշտում է, որ “Թուրքիան սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար”: