Բավ է պառակտվել
28-12-2020 13:52

Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում

Թուրքիան ռազմական ավիաբազա է կառուցում Գյանջայում։ Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները:

«Մեր տեղեկություններով՝ Անկարան քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման քողի տակ արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի կառուցումը:

Էրդողանը բավականաչափ գոհ չի մնացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, և հատկապես գոհ չէ, ի տարբերություն թուրք զինվորականների, ռուս խաղաղապահների ստացած դերի ու լիազորությունների համար:

Բացի այդ՝ ռուսները ակտիվորեն պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը:

Իրերի առկա դասավորության փոխհատուցման համար Անկարան մտադրվել է Գյանջայում ավիաբազա կառուցել: @Wargonzo-ի աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռներից և անձնակազմից բացի, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16-ներ»,- հայտնում է տելեգրամյան ալիքը: