Բավ է պառակտվել
25-05-2021 13:08

Գիտնականները Երկրի ամենամեծ հրաբխի աղետաբեր ժայթքում են կանխատեսել

Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ Հավայան կղզիներում գտնվող Մաունա Լոա վահանային հրաբխի տակ մագմա է կուտակվում, ինչը կարող է երկրաշարժ ու աղետալի ժայթքում առաջացնել: Հետազոտողներն իրենց եզրակացությունները ներկայացրել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Հրաբխաբանների մտավախություններնն ամփոփված են Phys.org- ի մամուլի հաղորդագրության մեջ:

Փորձագետները վերլուծել են մակերևույթի շարժումը, որը չափվել է արբանյակային գեոդեզիական ռադարների և GPS կայանների միջոցով: 2014-2020 թվականների ընթացքում մոտ 0,11 խորանարդ կիլոմետր մագմա է ներթափանցել ամբարտականման (դայկանման, ռուս․ дайкаобразное) մարմնի մեջ, որը գտնվում էր կալդերայից հարավ ՝ 2,5-3 կիլոմետր խորության վրա: դայքանման մարմիններ են կոչվում խոշոր կազմավորումները, որոնք առաջանում են, երբ մագման ամրանում է երկրի ընդերքի ճեղքերում: 2015-ին մագմայի կուտակումը սկսեց ընդարձակվել դեպի հարավ, որտեղ ապարների ճնշումն ավելի փոքր է, բայց 2017-ին դեֆորմացիայի կենտրոնը վերադարձավ իր նախկին դիրքը: Գիտնականների կարծիքով, Մաունա Լոայի տակ գտնվող մագմայի մարմնի նման փոփոխություններ նախկինում չեն նկատվել:

Հետազոտողներն արձանագրել են նաև մակերևույթի տեղաշարժ հրաբխի արևելյան թևի տակ գտնվող հորիզոնական խզվածքի երկայնքով, մինչդեռ արևմտյան թևի տակ տեղաշարժ չի հայտնաբերվել: Սա խոսում է երկրաշարժի, որի էպիկենտրոնը կլինի արևմտյան թևից ներքև և հետագա հրաբխի ժայթքման հավանականության մասին, եթե մագմայի հոսքը չդադարի: Գիտնականները կանխատեսում են, որ այս դեպքում երկրաշարժը կստեղծի լրացուցիչ ճնշում, որը կնպաստի մագմայի տակ հանքապարների քայքայմանը:

Մաունա Լոան Երկրի ամենամեծ հրաբուխն է: Դրա ժայթքումների ընթացքում լավան շատ արագ է հոսում, ինչի պատճառով շատ քիչ ժամանակ է լինում մարդկանց տարհանման համար: 1950-ի ժայթքումից երեք օր առաջ, երբ լավան ափ էր հասել ընդամենը երեք ժամում, տեղի էր ունեցել 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ 1984-ի ժայթքումին նախորդել էր 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ հրաբխից հինգ ամիս առաջ: