Բավ է պառակտվել
25-05-2015 08:06

Այսօր մեկնարկում են հյուսիսային երկրների Arctic Challenge Exercise-2015 զորավարժությունները

Այսօր մեկնարկում են հյուսիսային երկրների Arctic Challenge Exercise 2015 (ACE 15) զորավարժությունները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 25-ից հունիսի 5-ը՝ Շվեդիայի, Ֆինլդանդիայի և Նորվեգիայի հյուսիսային շրջաններում։  Զորավարժությունները կանցկացվեն Շվեդիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի համագործակցության շրջանակներում, դրանք տեղի են ունենում երկրորդ անգամ: Այս տարի զորավարժությունների կազմակերպման և անցկացման պատասխանատուն Նորվեգիան է: Դրանց կմասնակցեն մոտ 115 ինքնաթիռ՝ ներառյալ ինքնաթիռ-լցանավեր, 9 երկրից: Նախատեսվում է, որ միաժամանակ օդում կլինեն առավելագույնը մինչև 90 ռազմական ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցի մոտ 3600 մարդ: