Բավ է պառակտվել
06-11-2020 00:58

«Ֆրանսահայերի նկատմամբ սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»․ Լաքոտ

Օվերն–Ռոն–Ալպեր շրջանում ֆրանսիական ոստիկանությունը հերթապահում է հայկական դպրոցների և մշակութային կենտրոնների մոտ։ 
Ինչպես նշվել է շրջանի պաշտոնական էջում, համայնքապետը կոչ է արել ուժեղացնել հայ համայնքի պաշտպանությունը սպառնալիքների և ահաբեկումների պատճառով։

ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Twitter–ի իր էջում տարածել է գրառումը և իր կողմից հավելել. «Սա տխուր պատկեր է։ Բայց սա է այն հուսալի պաշտպանությունը, որը մեր երկիրն ապահովում է իր բոլոր քաղաքացիների համար։ Ֆրանսահայերի նկատմամբ սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»։