Բավ է պառակտվել
24-08-2014 15:32

Ուկրաինական բանակի վերազինման համար Պորոշենկոն ավելի քան 3 մլդ դոլար է հատկացրել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես  ՈւՆՆ-ն է հայտնում, հայտարարել է, որ 2015-2017թ.թ. ընթացքում ուկրաինական բանակի վերազինման համար հատկացվելու է 40 մլրդ գրիվնա (ավելի քան 3 մլրդ դոլար): «Սակայն հարկավոր է սովորել ապրել այն մտքի հետ, որ Ուկրաինային մշտապես վտանգ է սպառնալու: 2015-2017թ.թ. համար նախատեսված ծրագրի համաձայն՝ ռազմական տեխնիկայի թարմացման ու վերազինման համար հատկացվելու է ավելի քան 40 մլրդ գրիվնա: Սա թույլ կտա արդիականացնել, գնել եւ զորքերին տրամադրել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր եւ մոտորանավակներ: Եվ սա ընդամենը համեստ սկիզբն է»,- Կրեշչատիկայում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահը: