Բավ է պառակտվել
28-01-2014 13:53

Ուկրաինան ցանկանում է որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի վճարներ սահմանել

 Ըստ ռուսական լրատվամիջոցների Ուկրաինայի կառավարությունը մտադիր է որոշում ընդունել, որը կխստացնի Եվրամիության, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիների համար մուտքը երկիր: Նրանցից ակնկալվում է վճար պահանջել սահմանը հատելու համար: 

Փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, այն քննարկվել է հունվարի 22-ի կառավարության նիստում, բայց ուղարկվել է վերամշակման: Գումարի չափը դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ երկրները  Կիևի վրա ճնշում են գործադրում՝ վերջին հակաժողովրդավարական գործընթացների հետ կապված:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ քննարկվել է երկրում իրադարձությունների վրա Արևմուտքի ազդեցության վերացման մեխանիզմը: Այդ ժամանակ խոսքն «արտասահմանյան գործակալ» տերմինի ներդրման, ԱՄՆ և ԵՄ բնակիչների համար վիզաների, ինչպես նաև այլ քայլերի մասին էր: Այնուամենայնիվ, հետագայում որոշվել է հրաժարվել եվրոպացիների և ամերիկացիների համար վիզային ռեժիմ մտցնելու գաղափարից, քանի որ այն առաջացնելու էր տեխնիկական բարդություններ: