Բավ է պառակտվել
08-01-2020 11:04

Իրանում կործանվել է ուկրաինական ինքնաթիռը։ Բոլոր ուղևորները զոհվել են

Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո աղետի է ենթարկվել “Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ” ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը՝ բոլոր ուղևորներով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Fars գործակալությունը։

Ինքնաթիռը կործանվել է Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ինքնաթիռը մեկնում էր Կիև Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից։ Թռիչքից 2 րոպե անց օդանավը դադարել է կապի դուրս գալ, այն կատարում էր Թեհրան-Կիև չվերթը:

Վթարի վայր է մեկնել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է շարժիչում սկսված հրդեհի հետևանքով, հաղորդել է “Ինտերֆաքս” -ը՝ վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ շարժիչում հրդեհը սկսվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ թարմացված տվյալների՝ ինքնաթիռում եղել է աշխարհի տարբեր երկրներից 167 ուղևոր և անձնակազմի ինն անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։