Թուրքիայի հարավ արևելքում՝ Դիարբեքիր շրջանում, ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 36-ը վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի՝ մի կնոջ և երեխայի, և 22 վիրավորի մասին:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթուցիկը պայթել է ոստիկանության շենքի մուտքի մոտ:
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Բավ է պառակտվել