Բավ է պառակտվել
19-11-2015 12:28

ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոյեմբերի 18-ին զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին: Ծայրահեղականների պոտենցիալ թիրախ կարող են դառնալ Սբ Պետրոսի տաճարը, Միլանի եկեղեցին և Լա Սկալա օպերային թատրոնը, որի խաղաշրջանի բացումը դեկտեմբերի 7-ին է: Բացի այդ, հնարավոր են նաև հարձակումներ  եկեղեցիների, սինագոգների, ռեստորանների, հյուրանոցների և թատրոնների վրա: Հռոմում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Իտալիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին: «Ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել նույն մեթոդներն, ինչ Փարիզում: Իտալիայի իշխանություններն իրազեկված են սպառնալիքների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, դիվանագետները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել: Նույն օրը  Իտալիայի հեռուստատեսությունը հայտնեց, որ ՀԴԲ-ն տեղի իշխանություններին տեղեկություններ է փոխանցել ահաբեկիչների հնարավոր թիրախների մասին, այդ թվում Սբ Պետրոսի տաճարում և Միլիանի որոշ տեսարժան վայրերում: Փարիզյան ահաբեկչություններից հետո Իտալիայի իշխանությունները 700 զինվոր են ներգրավել Հռոմում անվտանգության ապահովման համար: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 14-ի երեկոյան մի շարք  ահաբեկչական հարձակում է իրականացվել, որոնց զոհ են դարձել129 մարդ, տուժել են` 350-ը: Զինյալները կրակ են բացել մի քանի ռեստորաններում  և սրճարաններում «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում երեք պայթյուն է որոտացել, Վոլտեր բուլվարում մահապարտ  ահաբեկիչը պայրեցրել է ինքն իրեն, «Բատակլան» թատրոնում ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Նրանցից երկուսը գործի են դրել մահապարտի գոտիները,  մյուսին էլ լիկվիդացրել են ոստիկանները հարձակման ժամանակ: Հայտնի են ահաբեկչական գործողությունների անմիջական իրականացնողների անունները, հայտնի է նաև կազմակերպիչը` 27-ամյա Բելգիայի քաղաքացի Աբդելհամիդ Աբաուդը: Հարձակումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորումը: