Բավ է պառակտվել
20-03-2019 22:03

Ամերիկյան Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ալաբամա նահանգապետ Քեյ Այվին ստորագրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հռչակագիրը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։

“Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մնացել է միայն մեկ նահանգ (Միսիսիպին), որը պետք է պատշաճորեն ճանաչի մարդկության դեմ իրականացված այս միջազգային հանցագործությունը”,-նշվել է հայտարարությանում։

Ասվել է նաև, որ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ներկայացուցչությունը Ալաբամայում և ԱՄՆ հայերը շներհակալություն են հայտնում նահանգապետին։

Ալաբաման դարձել է ամերիկյան 49-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ։