Ալմաթիի օդանավակայանում տարհանում են մարդկանց թափված սնդիկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Սնդիկը թափվել էր միջազգային չվերթի վայրէջքին սպասող ուղեւորների զննման գոտում։
Պարզվում է Ալմաթի- Թբիլիսի չվերթի ուղեւորներից մեկը որոշել էր սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարրայով՝ 150 միլիլիտր տարողությամբ։
Սնդիկի առկայությունը հայտնաբերել են թռիչքից առաջ զննման ժամանակ, որից հետո ուղեւորը՝ 38-ամյա ղազախստանցին, սնդիկը թափել է օդանավակայանի տարածքում՝ աղբարկղի մեջ։ Դրանից հետո անմիջապես սկսվել է մարդկանց տարհանում։
Ալմաթիի օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են, ժամանել են Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի աշխատակիցները։