Բավ է պառակտվել
29-08-2016 10:26

Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին հաղորդագրություններից հետո Զորոյի հանդերձանքով մարդու են ձերբակալել

Ոստիկանությունը Լոս Անջելեսի օդանավակայանում Զորրոյի հանդերձանքով մարդու է ձերբակալել հրաձգության մասին հաղորդագրություններից հետո, հայտնում են օդանավակայանի ներկայացուցիչները:

Օդանավակայանում չեն ճշգրտել, արդյոք անհայտ տղամարդը հաղորդագրությունների հետ որևէ կապ ուներ, թե ոչ:

Նշում են, որ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, ամբողջ տարածքը ստուգվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը փակել է միջազգային օդանավակայանի կենտրոնական տերմինալի բոլոր մուտքերն ու ելքերը ՝ ավիահանգույցի շենքի ներսում հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառով: