Բավ է պառակտվել
10-01-2019 14:07

Հայաստանում կզբաղվեն Եվրոպայում կատվազգիների ընտանիքի վերջին խոշոր տեսակի բազմացմամբ

Արաբական Միացյալ Էմիրությունները կաջակցեն Հայաստանին Եվրոպայի վերջին խոշոր կատվազգի տեսակի՝ կովկասյան ընձառյուծի բազմացման հարցում, հինշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

Հայաստանը 2019 թվականը հայտարարել է տարածաշրջանում կատվազգիների վերացող տեսակի՝ կովկասյան ընձառյուծի տարի։ Առաջավորասիական (կովկասյան) ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում “կրիտիկական” կարգավիճակով։ Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

“Արդեն չոչեքշաբթի նախատեսում ենք ԱՄԷ-ի բնապահպանության և կլիմայի նախարարի հետ կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր ստորագրել”,- ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ Միացյալ Էմիրությունները բավականին արդյունավետ զբաղվում են այդ հարցով և վերացման եզրին կանգնած որոշ կենդանատեսակների բազմացման շատ լավ փորձ ունեն։

Նրա խոսքերով, նրանք մեծ ծրագրեր են իրականացրել աֆրիկյան երկրներում և Հայաստանին առաջարկել են համագործակցության նմանատիպ ծրագիր:

Ինչպես նշել է Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը, բացի կենդանատեսակի վերականգնումից նախատեսվում է նաև իրականացնել Սյունիքի, Վայող Ձորի և Արարատի մարզերի, որտեղով անցնում է ընձառյուծի միգրացիայի ճանապարհը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որպեսզի տեղի բնակչությունը ճնշում չգործադրի բնության վրա՝ այսպիսով պահպանելով տվյալ կենդանատեսակին անհրաժեշտ էկոհամակարգը։

“Դա շատ կարևոր է, քանի որ այն Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին է, ներկայումս հիմնակակն պոպուլյացիան գտնվում է Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում արդեն վերացել են, չնայած Ռուսաստանը փորձում է վերականգնել այդ տեսակը, Եվրոպայում խոշոր կատվազգիներ չկան”,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է այդ ծրագրերին ակտիվորեն ներգրավել մասնավոր հատվածը։

Ապրիլին Խոսրովի արգելանոցում տեղակայված Վայրի բնության միջազգային հիմնադրամի (WWF) լուսախցիկները հատուկ պահպանման այդ տարածքի պատմության մեջ առաջին անգամ նկարահանել են Լեո անունով առաջնասիական ընձառյուծ։ Դա երիտասարդ արու ընձառյուծ է, որը մինչ այդ երբեք չի հայտնվել լուսախցիկների օբյեկտիվում։

Սկսած 2002 թվականից Բնապահպանության նախարարությունը և WWF Armenia - ն իրականացնում են առաջավորասիական ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica) պահպանման ծրագիր, որի հիմնական նպատակը վերացման եզրին կանգնած այդ կենդանու, ինչպես նաև նրա հիմնական որս հանդիսացող կենդանատեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ կենդանիների թվաքանակի ավելացումն է։ Ծրագիրը ֆինանսավորվում է WWF-ի Գերմանիայի և Շվեյցարիայի գրասենյակների կողմից։