Բավ է պառակտվել
09-08-2021 10:40

Ատլանտյան օվկիանոսում սկսվել են անխուսափելի կլիմայական աղետի հանգեցնող երևույթներ

Պոստդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության ինստիտուտի կլիմատոլոգ Նիկլաս Բոերսը հոդված է հրապարակել Nature Climate Change-ում, որտեղ ապացուցվում է Ատլանտյան միջօրեագծային շրջանառության (AMOC)՝ արևադարձային տարածքներից դեպի Հյուսիսատլանտյան օվկիանոս փոխադրող համակարգի թուլացումը: Դա կհանգեցնի աշխարհում գլոբալ եղանակի անխուսափելի աղետալի փոփոխությունների:

Նախորդ դիտարկումները և կլիմայի մոդելներն արդեն իսկ մատնանշում էին ատլանտյան հոսանքների աստիճանական թուլացումը, որը տեղի կունենա մի քանի տասնամյակների ընթացքում: Թույլ ռեժիմին անցնելու մեխանիզմներն են սառույցի հալման պատճառով մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի ավելացումը Հյուսիսատլանտյան օվկիանոսում, ինչը զգալիորեն նվազեցնում է ծովի ջրի աղիությունը: Բացի այդ, գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի ջերմային ընդլայնման, ինչը նույնպես նվազեցնում է AMOC- ի ներկայիս վիճակի կայունությունը: Շրջանառական համակարգի փլուզումը կարող է հանգեցնել գլոբալ կլիմայական համակարգի այլ բաղադրիչների, այդ թվում՝ արևադարձային մուսսոնների, սառցե վահանի և Ամազոնի անտառների կայունության կորստին:

AMOC-ի կրիտիկական թուացման մասին է վկայում դրա արագության նախորդ հատկանշական տատանումները (ցանկացած պատահական շեղում` Lenta.ru), որը կոչվում է կրիտիկական դանդաղում և հանդիսանում է «վաղ նախազգուշացման ազդանշան»: Այսպես, բացահայտվել էին AMOC- ի մոտալուտ փլուզման հստակ նշաններ Հոլոցենի դարաշրջանի սկզբում (12 հազար տարի առաջ), որոնք արտահայտվել էին հյուսիսատլանտյան օվկիանոսում ծովի մակերևույթի ջերմաստիճանի և ծովի մակերևույթի աղիության փոփոխություններով:

Բոերսը վերլուծել է 1870 և 1900 թվականներից ի վեր Ատլանտյան օվկիանոսում ծովի մակերևույթի ջերմաստիճանի և աղիության փոփոխականությունը՝ ներկայումս շրջանառության կրիտիկական դանդաղեցման մասին վկայող անոմալիաները բացահայտելու համար։ Նա հայտնաբերել է փնտրվող նախազգուշական ազդանշանները, որոնք ապացուցում են, որ վերջին տասնամյակների ընթացքում AMOC-ի վերջին թուլացումը բնական ցիկլերով պայմանավորված բնական տատանումների հետևանք չէ: Դանդաղեցումը պայմանավորված է ընթացիկ դարում AMOC-ի կայունության գրեթե ամբողջական կորստով: