Բավ է պառակտվել
22-09-2022 18:02

Ավստրալիայում ավելի քան 200 կետ ափ է նետվել

Ավստրալիայում 200-ից ավելի կետ ափ է նետվել։ Սա կաթնասունների ափ նետվելու արդեն երկրորդ դեպքն է այս շաբաթվա ընթացքում։

Ավստրալիայում մոտ 200 կետ է սատկել, և միայն 35-ն են ողջ մնացել զանգվածաբար լողափ նետվելուց հետո։ Կաթնասուններին հայտնաբերել են սեպտեմբերի 21-ին Թասմանիա կղզու ափին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ըստ տեղի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դեպարտամենտի, նախօրեին ենթադրվում էր, որ Մակուորի նավահանգստում ափ նետված 230 օդաչու կետերից կեսը դեռ կենդանի է:

Այնուամենայնիվ, Թասմանիա վայրի բնության պահպանության ծառայությունը հայտնել է, որ ալեբախությունը լուրջ հարված է հասցրել գիշերվա ընթացքում: Նրանք նշել են, որ ափին մնացել է ողջ մնացած շուրջ 35 կենդանի։

Նման իրավիճակը հազվադեպ չէ այս տեղանքում։ Սա այս շաբաթվա ընթացքում կետերի ափ նետվելու երկրորդ դեպքն է․ ավելի վաղ տասնյակ արուներ էին սատկել էին մեկ այլ լողափում: Գիտնականները մի քանի տասնամյակ չեն կարողանում պարզել կենդանիների աջ նետվելու պատճառները։